Բացել լրահոսը Փակել լրահոսը
եռաբլուր
A A
Քաղաքականություն

Ցանկանում են ավտոերթ իրականացնել դեպի Եռաբլուր

 Քաղաքացի Գեւորգ Վարդանյանը ցանկանում է ապրիլի 2-ին լուռ ավտոերթ կազմակերպել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն:

Նա քաղաքապետարանին ներկայացրել է իրազեկում՝ ապրիլի 2-ին՝ ժ.18.30-20.30 Հանրապետության հրապարակ - Վազգեն Սարգսյան փողոց – Աթենքի փողոց – Իսակովի պողոտա – Սեբաստիայի փողոց- «Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ (ավտոմեքենաներով) անցկացնելու վերաբերյալ:

Մինչ երթի սկսելը՝ Գեւորգ Վարդանյանը խնդրել է նախատեսվելիք 300 –ից 400 ավտոմեքենաները կայանել Հանրապետության հրապարակում շատրվանների դիմաց:

Քաղաքապետարանի կողմից դեռ իրազեկում չկա՝ երթն արտոնվել է, թե ոչ: