Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՍԴՍCapture
A A
Հասարակություն

Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի մասնակցությամբ պատարագին (տեսանյութ)

Երևանի Սուրբ Աննա եկեղեցում այսօր միջադեպ գրանցվեց, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության աշխատակիցների, մյուս պաշտոնյաների ուղեկցությամբ փորձում էր դուրս գալ: Պատարագը դեռ չէր ավարտվել:

Երբ անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, ամբոխից մի երիտասարդ վրդովվեց՝ հորդորելով չհրել:

«Տենց չնայես ինձ», - դիմեց երիտասարդը վարչապետին, ինչից հետո փորձեց ձեռքով հարվածել:

Փաշինյանը թիմակիցներին հորդորեց չարձագանքել՝ ձեռքով լռություն պահելու ժեստ ցույց տալով:

Ի վերջո, պաշտոնյաները դուրս եկան եկեղեցուց:

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: