A
A
Հայաստան-Բելառուս`1:2
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընկերական խաղի շրջանակներում հյուրընկալել էր Բելառուսի թիմին։
Խաղակեսի մեկնարկում բելառուսները տիրում էին նախաձեռնությանն ու հանդիպման 7-րդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը: Անկյունայինի խաղարկումից հետո` գլխի հարվածով աչքի ընկավ Բելառուսի ավագ Եվգենի Յաբլոնսկին: Առաջին կեսի վերջնամասում արդեն Հայաստանի հավաքականը մի շարք հնարավորություններ ուներ հավասարեցնելու հանդիպման հաշիվը, սակայն անարդյունք:
Երկրորդ կեսում` 71-րդ րոպեին, օգտվելով պաշտպանների ու դարպասապահի սխալից` հաշիվը կրկնապատկեց Գերման Բարկովսկին: Հանդիպման վերջնամասում` 86-րդ րոպեին, Բելառուսի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Վահան Բիչախչյանը: Այդ գոլից հետո փոքրիկ ընդհարում տեղի ունեցավ հայ ու բելառուս ֆուտբոլիստների միջև:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հավաքական հրավիրված գրեթե բոլոր նորեկներին խաղալու հնարավորություն տվեց:
Հայաստան-Բելառուս`1:2:
Այս խաղում Հայաստանի հավաքականի ավագը Կամո Հովհաննիսյանն էր, ով հոբելյանական` 95-րդ հանդիպումն անցկացրեց թիմի կազմում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունիսին: