Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-03-30_16-31-43
A A
Պաշտոնական

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Շաքի և Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Մարտի 30-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Շաքի և Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։