A
A
Ամերիկյան համալսարանը վերականգնում է առկա ձևաչափով դասերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ամերիկյան համալսարանը մարտի 31-ից վերականգնում է դասերն առկա ձևաչափով: Ուսումնական հաստատությունը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հավաստիացում են ստացել, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով։
«ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի որոշմամբ՝ դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով վաղվանից՝ մարտի 31-ից»,- ասված է հայտարարության մեջ: