A
A
Դավիթի ձեռքը բռնած եմ դատական նիստին նստած․ Վարդուհի Էլբակյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔԿ-ն միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արդեն շուրջ 3 ժամ է՝ քննում է միջնորդությունը։ Այս մասին հայտարարել է փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Պաշտպանների կողմից հարցեր են հնչեցվում, իրենց միջնորդությունը, իմ կարծիքով, չեն կարողանում հիմնավորել։ Դավիթի ձեռքը բռնած եմ դատական նիստին նստած, դատավորը թույլատրել է նստած պատասխանել հարցերին»,- նշել է նա։
Փաստաբանը նաև խոսել է սպասումների մասին՝ նշելով, որ նախորդ քննարկումներում, երբ հայտնի դարձավ դատական գործընթացի մասնակիցների անունները, շատերն ակնկալել են կալանքի որոշում, բայց ինքն անձամբ լավատես է և հույս ունի, որ այս անգամ նման կանխատեսումները չեն իրականանա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մանրամասները՝ տեսանյութում։