A
A
Ուսումնասիրվում են ոռոգման և ջրամատակարարման համակարգերի արդիականացման տարբերակներ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու տեղակալ Կարեն Դաղբաշյանը, ինչպես նաև «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանն աշխատանքային այցով գտնվում էին Արարատի մարզում, որտեղ դիտարկել են ոռոգման շրջանին ընդառաջ՝ «Մխչյան 1» պոմպակայանում ընթացող նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ջրահավաք ավազանում առկա ջրի ծավալները։
Հայաստանում բազմաթիվ պոմպակայաններում շահագործվում են հին, էներգաարդյունավետության ցածր մակարդակ ունեցող պոմպեր, որոնց փոխարինումը ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով կապահովի բարձր արտադրողականություն և կնվազեցնի էլեկտրաէներգիայի ծախսերը։
Պոմպակայանների վերազինման անհրաժեշտությունից ելնելով՝ ներկայում Ջրային կոմիտեն ուսումնասիրում է շուկայում առկա՝ ոռոգման և ջրամատակարարման համակարգերի արդիականացման տարբերակներ, որոնցից մեկը ներկայացվել է «GTS Group» ընկերության կողմից։
Ընկերության ներկայացուցիչներն այսօր ջրային ոլորտի պաշտոնյաների հետ այցելել են պոմպակայան՝ տեղում քննարկելու առկա կարիքները և համագործակցության հնարավորությունները։
Ջրային կոմիտեն շարունակելու է ջրային համակարգերի վերազինմանն ու արդիականացմանն ուղղված խորհրդակցություններն ու աշխատանքները, որոնք կհանգեցնեն պոմպակայանների և խողովակաշարերի նախագծման, մատակարարման, տեղադրման և շահագործման լավարկման։