Սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․ 484-Ն որոշմամբ փոփոխություն և լրացում է կատարվել 2012 թվականի մարտի 16-ի N 405-Ն որոշման մեջ, որով սահմանվել են լրացուցիչ պայմաններ Երևանում իրականացվող շինարարությունների համար


4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպման և հատկապես հողային աշխատանքների ընթացքում, կառուցապատողը պարտավոր է յուրաքանչյուր 500 քմ ստորգետնյա կառուցապատման մեկ հարկի հաշվով տեղադրել ջրցան թնդանոթներ և/կամ այլ ջրցան սարքավորումներ՝ ապահովելով առնվազն 40 մետր ցողման միջակայք։

Ջրցան սարքավորումների կիրառմամբ շինարարական հրապարակում պետք է ապահովվի հողագրունտի մինչև 1 սմ խորությամբ շերտում նվազագույնը 8% հարաբերական խոնավություն։

Ավազը, ցեմենտը, գաջը, խիճը և այլ սորուն նյութերը պետք է պահեստավորվեն փակ տարաներով կամ փաթեթավորմամբ, իսկ դրանց տեղափոխումը պետք է իրականացվի փոշուց պաշտպանված՝ փակ կամ ծածկված տրանսպորտային միջոցներով։

Որոշումն ուժի մեջ է 2026 թվականի մարտի 2-ից։

Կոչ ենք անում կառուցապատողներին խստորեն պահպանել սահմանված պահանջները։ Խախտումների դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։