Առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին այսօր հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը․ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսու վարորդները,- կառավարության նիստում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու շարունակում,- ասում են մեզ էլ ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ»:
Ըստ Փաշինյանի՝ սրանից ավելի լավ գնահատական գոյություն չունի:
«Մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը: Սա բացառիկ դեպք է: Երբ որ մարդը հիվանդ է, իր կողքը կա մի աթոռ, որին նստած է իրեն ամենահարազատ մարդը: Առողջության ապահովագրության համակարգը այդ աթոռը դրել է կամ երկրորդ աթոռն է դրել առողջական խնդիր ունեցող մարդու կողքին և այդ աթոռին նստած է իր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը իր կարիքները հոգում է»:
«Մենք կառավարելի տրամաբանությամբ գնում ենք առաջ, բայց մենք այս բարեփոխումը պետք է փայփայենք, ամենօրյա խնամք տանենք բարեփոխման նկատմամբ, որպեսզի ինքը զարգանա, որովհետև Հայաստանում դառը փորձեր կան, որ առողջության ապահովագրության համակարգերը ներդրվել են և կեսից չեղարկվել են: Իհարկե, այս դեպքում մենք վստահ ենք, որ դա տեղի չի ունենա, բայց նաև կարևոր է, որ մենք այս փուլից սկսած որակի ոչ թե անկում ունենանք, այլ շարունակական բարձրացում ունենանք»,-ասաց նա։