Արայիկ Հարությունյանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանից Երևան տանող ենթակառուցվածքների վիճակին
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի, Փարաքար համայնքի ղեկավար Օնիկ Ախվերդյանի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից և «Կարգո» համալիրից դեպի Երևան տանող ճանապարհահատված։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը տեղում ծանոթացել է ենթակառուցվածքների վիճակին և խնդիրներին։ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ՝ անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի։ Պատասխանատուներն ընդգծել են, որ այդ ուղղությամբ աշխատանքները կմեկնարկեն առաջիկայում և կիրականացվեն սեղմ ժամկետներում։