Ինչ կարող է անել և ինչ չի կարող անել Վազգեն Սաղաթելյանը․ փաստաբան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցի փոփոխման մասին։
«Օրենքի ու իրավունքի առումով ես ակնկալում էի, որ պիտի վարչական հսկողություն լինի: Մի շարք այլ հանգամանքների հանգամանքներ հաշվի առնելով, իհարկե, հնարավոր էր, որ ընդհանրապես երկարացվեր կալանքը, բայց ոսկե միջինը դատարանն ընտրեց:
Այնուամենայնիվ, տնային կալանք կիրառեց, որն, իմ կարծիքով, ավելի խիստ խափանման միջոց էր, քան այս գործով կարող էր լինել, բայց մի առավելություն կա, որ հաղորդակցման արգելք չեղավ: Միակ սահմանափակումը, որ կիրառվեց, դա հանրային խոսքն էր գրավոր կամ բանավոր եղանակով, այսինքն՝ օրինակ հյուրեր ընդունել կարող է, զանգահարել ընկերներին կամ այլ անձանց կարող է, ինտերնետից օգտվել կարող է, բայց օրինակ՝ Ֆեյսբուքում որևէ բան գրել չի կարող»,- նշել է փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում։