Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգ

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, պարուսույց Նորայր Մեհրաբյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:
 
Համերգին հետևել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Մաեստրո Մեհրաբյանի հիմնադրած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը ներկայացրել է շքեղ համերգային ծրագիր՝ նվիրված վարպետի հոբելյանական 85 ամյակին: Անսամբլի գեղարվեստական ղեկավարն է Զոհրաբ Բակալյանը: