Բացել լրահոսը Փակել լրահոսը
միպ
A A
Պաշտոնական

Թող այս տոնը ևս մեկ անգամ ընդգծի մարդու իրավունքների և փոխադարձ հարգանքի կարևորությունը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարության տոնի առթիվ: 

«Շնորհավորում եմ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ: Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի մարդու արժանապատվության, իրավունքների պաշտպանության և փոխադարձ հարգանքի կարևորությունը՝ որպես մեր հասարակության հիմնասյուներ։

Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և վստահություն՝ դեպի ավելի արդար և մարդակենտրոն հասարակություն։

Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- ասված է ՄԻՊ-ի ուղերձում: