Բացել լրահոսը Փակել լրահոսը
94052f9c-2760-42cb-8f99-7c1164084341
A A
Պաշտոնական

Այրվել է ավտոմեքենա

Ապրիլի 5-ին, ժամը 15։20-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Արա Գեղեցիկ փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:34-ին, մարվել՝ 16:42-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա տուժածներ չկան։