Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Կանխվել է ծանր հանցագործություն․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ կանխվել է ծանր հանցագործություն և ներկայացրել քրեական ոստիկանության բացահայտումը։ 

Ավազակության նախապատրաստման բացահայտման գործը տրամաբանական ավարտին է հասել ապրիլի 3-ին: Քրեական ոստիկանության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները, համագործակցելով Գեղարքունիքի մարզի պարեկների հետ, դատարան ներկայացնելու համար հայտնաբերել ու ձերբակալել են Սևան քաղաքի բնակիչներ 33 և 38 տարեկան տղամարդկանց: Կանխվել է ծանր հանցագործություն:

Բացահայտման աշխատանքն սկսվել էր մարտի 6-ին: Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Սևան քաղաքի բնակիչ երկու տղամարդ նախապատրաստում են զենքի գործադրմամբ ավազակություն՝ խոշոր չափերի հափշտակություն իրականացնելու նպատակով օգտագործելով մեքենա գնելու նրա մտադրությունը: Օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումներն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ:

Պարզվել է, որ տղամարդիկ օրավարձով վերցրած մեքենայով հետևել և ուսումնասիրել են թիրախավորված քաղաքացու տեղաշարժը՝ հանցանքն իրագործելու համար առավել նպաստաավոր պայմաններ գտնելու նպատակով։ Ստացվել են փաստական տվյալներ, որ նրանք ձեռք են բերել բջջային հեռախոսներ և կեղծ օգտահաշիվների միջոցով նամակագրական կապ են հաստատել թիրախավորված անձի հետ:

Նաև հանցանքն իրագործելու նպատակով ձեռք են բերել էլեկտրահարող սարք և կռփազենք և փորձում են ձեռք բերել ինքնաձիգ: Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի գործադրմամբ խոշոր չափերով ավազակություն կատարելու նախապատրաստման հատկանիշներով: Ապրիլի 3-ին Սևանի երկու բնակիչների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրանք նույն օրը ձերբակալվել են, երկուսն էլ կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: