Բացել լրահոսը Փակել լրահոսը
baku-erkatuxi-1024x768
A A
Հասարակություն

Ղազախստանը չի բանակցում ՀՀ երկաթուղու ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ

Ղազախստանը չի բանակցում հայկական երկաթուղիների ռուսական կոնցեսիայի ձեռքբերման շուրջ, «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստան Թեմիր Ժոլին» (KTZ) և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։

Ընկերությունը հերքել է այս հարցի շուրջ հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները, պարզաբանելով, որ ներկայումս նման քննարկումներ չեն ընթանում։

Մոսկվան նախկինում հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան Ղազախստանին փոխանցելու վերաբերյալ բանակցություններ չկան՝ ընդգծելով, որ 2008 թվականին կնքված համաձայնագիրը գործում է 30 տարի՝ ևս 10 տարի երկարաձգման հնարավորությամբ։