Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-13_21-45-36
A A
Հասարակություն

Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տեղափոխել են բանտ․ փաստաբան

Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տեղափոխել են բանտ, հայտնել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետի։ Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակվել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։

Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։ Ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել էր Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։