A
A
Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ ժամանակավոր փակ կլինի
Աջակցիր «Ա1+»-ինԱսֆալտապատման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 14-ի առավոտյան ժամը 6։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու։ Երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց գոտիով։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը և հորդորում նշված ուղղությունը շրջանցել՝ օգտվելով այլընտրանքային ճանապարհներից»,- ասվում է հաղորդագրությունում։