A
A
Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Իրանի դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։
Շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում արծարծվել են երկու երկրների ներկայիս ջերմ հարաբերությունների պահպանման և խորացման քայլերը, հիմնված հազարամյակների պատմություն ունեցող եղբայրական ժողովուրդների բարեկամական ավանդույթների վրա։