Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ)

Ո՞վ է դառնալու 2026 թվականի «Տարվա ուսուցիչը»:  Այսօր պաշտոնապես մեկնարկեց նոր կրթական նախաձեռնություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող առաջին համապետական ուսուցչական մրցույթը։ 

«Ութ առարկաների շրջանակում մեր սիրելի ուսուցիչները կկարողանան մասնակցել երկու փուլերից բաղկացած մրցույթների, որը կամփոփվի շքեղ շոու -մրցանակաբաշխությամբ։ Գլխավոր առաքելությունը կլինի մեծարել ուսուցչին, կարևորել նրա մասնագիտությունը և ցույց տալ հասարակությանը, որ նրանք, ում վստահում ենք մեր երեխաների կրթությունը, ունեն ամենից կարևոր մասնագիտությունը, և տարին գոնե մեկ անգամ պետք է կարողանանք վերադարձնել այն հարգանքը, որին արժանի են» ,-ասում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

«Տարվա Ուսուցիչ 2026»-ը  բացառիկ նախաձեռնություն է, որն առաջին անգամ Հայաստանում կենտրոնանում է հենց ուսուցչի մասնագիտական զարգացման, ճանաչման և արժևորման վրա։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն արդեն 10 տարի է՝ տարբեր ծրագրեր է իրականացնում  դպրոցներում։  Կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը նման նախաձեռնությունը կարեւորում է  ամբողջ աշխարհում տեղի ունեցող կրթական բարեփոխումների համատեքստում։

«Տարվա ուսուցիչ»  մրցույթը կանցկացվի երկու առցանց փուլով՝ ուսուցիչների համար հատուկ ստեղծված նոր հարթակում՝ Teacher.Koreez.am ։   Գրանցման վերջնաժամկետը հունիսի 19-ն է։

Լավագույն արդյունք գրանցած ուսուցիչները կհրավիրվեն Koreez-ի ավանդույթ դարձած հանդիսավոր մրցանակաբաշխությանը, որտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթող ուսուցիչների անունները։