Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-04-20_15-04-54
A A
Հասարակություն

Փլուզման հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է

 Ապրիլի 20-ին, ժամը 13։18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելքումովի փողոցում գտնվող խանութ-սրահներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին գտնվող տրակտորների խանութ-սրահում։ Առաջին հարկի հատակը փլուզվել է, ինչի հետևանքով տրակտորն ընկել է նկուղային հարկ․ երկու քաղաքացի տուժել է, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն