Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը` Կառավարության օրակարգում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարում, որպեսզի Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացվի ՀՀ Ազգային ժողովի կողմից:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ՀՀ-ի կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 22-ին:

Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ Արգենտինայի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բահրեյնի Թագավորության, Հունգարիայի, Ինդոնեզիայի Հանրապետության, Հորդանանի Հաշիմյան Թագավորության, Ղազախստանի Հանրապետության, Կոսովոյի, Մոնղոլիայի, Մարոկկոյի Թագավորության, Պակիստանի Իսլամական Հանրապետության, Պարագվայի Հանրապետության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավարության, Թուրքիայի Հանրապետության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ուզբեկստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թ․ հունվարի 22-ին։

Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը եւ տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն եւ Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։

   Իսկ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով կառավարությունը դիմելու է Սահմանադրական դատարան: Այնտեղ կառավարության ներկայացուցիչ է նշանակվելու Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։