Հրահանգողը հիմա ԱԺ-ում է, հրահանգողի հրահանգողն էլ մի ամբողջ խմբակցության առաջնորդ է․ Ա․Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին և ողջ խմբին հնարավորություն տրվեց Մարտի 1-ի գործով դատական նիստը շարունակել ընտրություններից հետո»,- «Ա1+»-ից հետո ասաց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ ակնարկելով, որ դատական համակարգը շարունակում է մնալ նախկին իշխանությունների ազդեցության ներքո։
Նա կարծում է, որ դատարանն այդպիսի որոշում է կայացրել, որ նախընտրական շրջանում Ռոբերտ Քոչարյանը կարողանա մասնակցել քարոզարշավին։ Այդպիսով՝ դատավորը համագործակցում է նրանց հետ։ «Ես անձամբ այս դատական համակարգի զոհն եմ, ինձ 4 տարի ազատազրկման դատապարտած դատավորն ինձնից ներողություն է խնդրել սուպերմարկետում։ Ասել է, իրեն հրահանգել են, որ այդ որոշումը կայացնի։ Ի դեպ՝ հրահանգողը հիմա ԱԺ-ում է, հրահանգողի հրահանգողն էլ մի ամբողջ խմբակցության առաջնորդ է՝ Ռոբերտ Քոչարյան, Արմեն Գևորգյան, որոնք այդ ժամանակ դատական համակարգի հիմնական ասողներն էին»,- հիշում է Արման Բաբաջանյանը։
Վերջինս անդրադարձավ նաև TRIPP-ին և ասաց, որ նոր կառուցվելիք այդ երկաթգծի միջոցով Հայաստանի հարավում պետք է դոմինանտ լինի ԱՄՆ-ը, իսկ հյուսիսում Կարս-Գյումրի երկաթուղին պետք է վերապահել ԵՄ-ին։ Եվ որ առաջիկայում Հայաստան-Եվրամիության գագաթնաժողովին պետք է քննարկվի այդ հարցը։
Ինչ վերաբերում է հարցին, թե ԱՄՆ-Իրան պատերազմը դանդաղեցրել է TRIPP-իի կառուցման գործընթացը, ասաց, որ դեռևս փետրվարին Հայաստան ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի ժամանակ քննարկվում էր, որ ճանապարհի հիմնարկեքը պետք է լինի ապրիլ-մայիս ամիսներին։ Եվ հիշեցրեց ԱՄՆ պետդեպի հայտարարությունը որ TRIPP-ին շարունակում է մնալ իրենց առաջնահերթություններից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։