A
A
«Եվրոպայում ամենաուժեղն ենք». Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ընդհանուր ժողովի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը դրամական պարգևներ է հանձնել Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության մեդալակիրներին, մարզիչներին ու բժշկական անձնակազմին:
Ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է մեդալակիրներին ու մարզչական անձնակազմին` ընդգծելով, որ այժմ հավաքականում առկա առողջ մթնոլորտն ակնհայտ է բոլորի համար։
«Ցավոք չկարողացա ներկա լինել Եվրոպայի առաջնությանը, սակայն այն ինչ տեսա թիմում, որակական նոր իրավիճակ է: Տեսնում եմ, որ այս ընթացքում բարոյահոգեբանական վիճակը թիմում լավ է, թիմը կենտրոնանում է իր անելիքի վրա ու առաջնայինն արդյունքն է: Ֆեդերացիան մեծապես գնահատելու է մեր մարզիչների ու մարզիկների աշխատանքն այդ տրամաբանությամբ:
Դրվելու է նպատակ ու մենք տարվա վերջին գնահատելու ենք` հասել ենք այդ նպատակին, թե ոչ: Եվրոպայում մենք ամենաուժեղն ենք, Եվրոպայում ամենաշատ մեդալներն ենք նվաճում, բայց իմ կարծիքով, արդեն ժամանակն է ավելի բարձր նշաձողեր սահմանելու»,-ընդգծել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը: