Բացել լրահոսը Փակել լրահոսը
48e115a8-4aae-49eb-1e0e-08de3bed1b27_w1597_n_r1_s_s
A A
Հասարակություն

ԿԸՀ-ն մերժեց Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Ալյանս» կուսակցության ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի և ԴՕԿ կուսակցության առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով։

Ուրիխանյանը չի ներկայացրել վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի լինելու և ՀՀ-ում բնակվելու վերաբերյալ տեղեկանք։ Նույն պատճառաբանությամբ մերժվել է նաև Ղուկասյանի գրանցումը։

Փաստաբանի միջնորդությունը՝ հարցը հետաձգելու վերաբերյալ, ԿԸՀ-ն չի ընդունել՝ նշելով, որ դա իր լիազորություններից դուրս է։