Կարմիր գորգը պատրաստ է.Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը սկսվում է
Աջակցիր «Ա1+»-ինՄի քանի ժամից կսկսվի Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը` «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։
Առավոտյան ժամը վեցից Մարզահամերգային համալիրում աշխատանքային եռուզեռ է։ Անվտանգության ստուգում, կարմիր գորգի մաքրում։
Հարյուրից ավելի լրագրողներ սպասում են բարձրաստիճան պատվիրակություններին։
Գագաթնաժողովը կհամախմբի եվրոպական առաջնորդներին և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Եվրոպայի հավաքական ուղու ձևավորման և ամրապնդման համար առանցքային մի ժամանակաշրջանում:
Այն կծառայի որպես ներառական հարթակ բաց երկխոսության, ռազմավարական համակարգման և Եվրոպայի առաջնահերթությունների շուրջ համատեղ քննարկումների համար՝ խթանելով համագործակցությունը, փոխըմբռնումը և շոշափելի նախաձեռնությունները, որոնք աջակցում են ավելի դիմակայուն և առաջադեմ մայրցամաքի կայացմանը: