Եվրոպական հեռանկարը նույնպես սեղանին է, բայց հայ ժողովուրդը կորոշի․ Կալլաս (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայերն իրենք են կայացնում իրենց որոշումները, և Հայաստանում արդեն մեկ ամսից ընտրություններ են սպասվում, ուստի եվրոպական հեռանկարը նույնպես սեղանին է, բայց, ի վերջո, հայ ժողովուրդը կորոշի»,- այսօր մինչեւ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովի մեկնարկը ասաց Կայա Կալլասը՝ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը: Նա պատասխանում էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին։
Ըստ նրա՝ Երևանում ընթացող գագաթնաժողովը ցույց է տալիս, թե որքան կարևոր է Կովկասը, հատկապես հիմա, երբ պատերազմ է նաև Իրանում։
Լրագրողներից մեկը ակնարկեց, որ Եվրոպան հսկայական ճնշման տակ է Միացյալ Նահանգների կողմից՝ լինեն դա մաքսատուրքերը, թե ամերիկյան զորքերի՝ հայտարարված դուրսբերումը։ «Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին խոսակցություններ վաղուց կային։ Բայց, իհարկե, այս հայտարարության պահը անսպասելի էր։ Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ մենք իսկապես պետք է ուժեղացնենք ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունը և պետք է իրոք ավելին անենք։ Ամերիկյան զորքերը Եվրոպայում են ոչ միայն եվրոպական շահերը պաշտպանելու համար, այլև ամերիկյան», -ասաց Կայա Կալլասը։
Իսկ նախագահ Թրամփը ցանկանո՞ւմ է իր վերջին գործողություններով հատկապես պատժել կանցլեր Մերցին։ «Դե, ես չեմ կարող կարդալ նախագահ Թրամփի մտքերը, այնպես որ նա ինքը պետք է պարզաբանի դա»,- եղավ պատասխանը։