A
A
Երեւանից Բաքու․ Կալլասը կհանդիպի Ալիեւին
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 5-ին Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Երեւանից կմեկնի Բաքու։ Այդ մասին հայտնում Է ԵՄ մամուլի ասուլիսը։ Այսօր Կայա Կալլասը մասնակցում է ԵՔՀ 8-րդ համաժողովին, վաղը ՝ մայիս 5-ին, ԵՄ- Հայաստան գագաթնաժողովին։ Հենց պատմության մեջ առաջին անցկացվող այդ գագաթնաժողվից հետո նա կմեկնի Ադրբեջան։
Բարձր ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ կունենա, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։