Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Փաշինյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ (տեսանյութ)

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է գործընկերության շարունակական խորացումը՝ ընդգծելով ժողովրդավարական բարեփոխումների և պաշտպանական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային կայունությանն ուղղված ջանքերին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության վրա։