Բացել լրահոսը Փակել լրահոսը
17780740567063
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Սաֆարյանը հանդիպել է Թուրքմենստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ահմեդ Գուրբանովի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ ներառյալ առաջիկա միջոցառումների և փոխայցերի ծրագրերը, ինչպես նաև համագործակցությունը բազմակողմ հարթակներում։ 

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում ստեղծված հնարավորությունները, այդ թվում` Թուրքմենստանից Հայաստան վառելիքի ներկրման հեռանկարները: