Բացել լրահոսը Փակել լրահոսը
690880783_1289195510020757_3834425840783629684_n
A A
Սպորտ Պաշտոնական

Աննա Ամրոյանը՝ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք:

Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է:

Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն: