Բացել լրահոսը Փակել լրահոսը
336102
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արարատ Միրզոյանը և Լատվիայի ԱԳ նախարարը համագործակցության հարցեր են քննարկել

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լատվիայի միջև զարգացող քաղաքական երկխոսությանը զուգահեռ տնտեսական և այլ ոլորտներում ծրագրերի իրականացման հարցեր:

Անդրադարձ է կատարվել ԵՔՀ և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովների արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին, ՀՀ-ԵՄ օրակարգի հետագա առաջմղման ուղղությամբ աշխատանքներին:

Քննարկվել են բազմակողմ հարթակներում համագործակցության հարցեր: ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։