Ինչո՞ւ եք տարբեր առիթներով Բագրատենց գաղտնալսումից ձեզ հարմար հատվածներ կարդում․ Դավոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել էր ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում։
ՔՊ պատգամավոր Արփինե Դավոյանը հայտարարեց, որ այս ընթացքում իշխանությունը հանրությանը ներկայանում է «ձեռքբերումներով ու կատարած աշխատանքով», մինչդեռ ընդդիմությունը քաղաքական օրակարգը կառուցում է բացառապես քրեական գործերի շուրջ։
Նրա խոսքով՝ Դաշնակցության կողմից` «18 արդարների գործ» անվանվող քրեական վարույթում ներկայացված մեղադրանքները հիմնավորված են, իսկ գործի վերաբերյալ «շինծու լինելու» պնդումները՝ անհիմն։
«Ասում եք՝ փաստերը կողծված են, իսկ գաղտնալսումները՝ ամանօրյա հանդեսի մասին։ Եթե քրեական գործը շինծու է, ինչո՞ւ եք դատաքննությունը ձգձգում, ինչո՞ւ եք տարբեր առիթներով Բագրատենց (Բագրատ արք․ Գալստանյան- խմբ) գաղտնալսումից ձեզ հարմար հատվածներ կարդում ու մեկնաբանում ձեր ձևով։ Ձեր այդ կեղծ մեղադրանքները ոչ ոք վաղուց լուրջ չի ընդունում, բացի Զվարթնոցի տաճարի ֆոնին Մեծ պասի տխրությամբ լուսանկարվող մարդկանցից»։
Դավոյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր գործիչներին՝ հիշատակելով տարբեր քրեական վարույթներ ու պնդելով, որ շուտով դրանցից առնչվողներից որեւէ մեկը այլևս խորհրդարանում չի լինի:
Նա հայտարարեց, որ «բոլորը գտնվում են իրենց արժանի վայրերում» և ընդգծեց, որ դատախազությունը չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, կամ որևէ կուսակցության անդամ լինել, իրենք վստահում են գլխավոր դատախազին․
«Նման ստերը անլրջացնում են ձեզ։ Դուք ունեիք շանս հանրությանը ներկայանալու այլ տեսանկյունից, սակայն չեք կարողացել, քանի որ ձեր արժեհամակարգը շարունակում է մնալ սաքուլիկային, դուք ժողովրդավարությունը ու խոսքի ազատությունը շփոթում եք սանձարձակության հետ»։