A
A
Ձեր այն ցուցակներում, որտեղ դուք եք, էդ իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել․ Ավինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մայր Հայաստանի» անդամներն ո՞ւր են հանգրվանել՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի ցուցակում և «Հայաստան» դաշինքի ցուցակում։ Եվ այս մարդիկ խոսում են կոռուպցիայից, մեր աշխարհքաղաքական խնդիրներից, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանում մի քանի օր առաջ անցկացվել է Եվրոպական համաժողովը։ Հայ ազգի պատմության մեջ նմանատիպ միջոցառում Հայաստանում տեղի չի ունեցել։ Տիգրան Մեծի ժամանակ տեղի չի ունեցել նման բան։ Աշխարհի ուղիղ կեսը կենտրոնացած էր Երևան քաղաքում երկու օր։ Եվ մենք լսում ենք քննադատություն դրա վերաբերյալ։
Մի բանի համար եմ շատ ուրախ, որ դուք կարողանում եք այսօր խոսել, որ մենք ստեղծել ենք այդ հնարավորությունը ձեզ համար։ Որ այստեղ ինչ ուզեք, կարող եք խոսել՝ սուտ լինի, ճիշտ լինի։ Ու ձեզ դրա համար ոչինչ չի լինի։ Որովհետև ձեր այն ցուցակներում, որտեղ դուք եք, էդ իշխանությունների օրոք ձեզ պադյեզդներում քացու տակ էին առել»։