Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենկարկում է «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը Երասխից. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Լուսավոր Հայաստան կուսակցությունը իր նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Երասխից, հայտնում են կուսակցությունից։

«Սա պատահական ընտրություն չէ։

Երասխը Հայաստանի սահմանն է, դիմադրությունը, ինքնիշխանությունը և ապրելու իրավունքը։

Այսօր Երասխը դարձել է նաև այս իշխանությունների կողմից տապալված ինքնիշխանության խորհրդանիշներից մեկը։

Թեպետ գործող իշխանությունը ամենօրյա ռեժիմով խոսում է ինքնիշխանությունից, իրականությունը ցույց է տալիս հակառակը․ երբ Ադրբեջանը թելադրում է, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ կարելի է կառուցել և ինչ՝ ոչ, դա արդեն ինքնիշխանության ճգնաժամ է»,- ասվում է հայտարարության մեջ։