Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Գրիգորյան
A A
Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրիգորյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն, այդ առումով, եթե ամբողջ սպեկտրը հարաբերությունների հաշվի առնենք, որոշ տեղերում կարող է հարցեր լինեն, բայց ընդհանուր առմամբ ճգնաժամ չեմ տեսնում հարաբերություններում»,- նշեց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձավ նաև Մոսկվայից հնչող հայտարարություններին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Երևանում հարթակ տրամադրելու վերաբերյալ։

«ԵՄ քաղաքական համայնքի ժողովը ՀՀ-ում անցկացրել ենք, պահպանել ենք ձևաչափը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։