A
A
Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր «Sardinia World Chess Festival 2026» շախմատի մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում:
Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։
Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։
Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր
2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր
3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր
Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր վաստակեցին 5.5 միավոր։