A
A
Լուսավոր Հայաստանը մեկնարկում է իր նախընտրական քարոզարշավը՝ Բարձրագույն դատական խորհրդի մոտից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը սկսել է Երևանի կենտրոնում՝ Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտից։
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանել է, թե ինչու է կուսակցությունն իր այսօրվա քարոզարշավը սկսում հենց ԲԴԽ շենքի բակից։
Մարուքյանը քննադատել է Բարձրագույն դատական խորհրդի գործունեությունը՝ ընդգծելով, որ այդ մարմինը դատական ամենաբարձր և ամենաանկախ մարմինը պետք է լինի, սակայն վերջին 8 տարվա ընթացքում խոստացված բարեփոխումները չեն իրականացվել։