Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կառավարություն
A A
Քաղաքականություն

Կառավարությունը փոխում է որոշումը՝ 20 անհայտ կորած զինծառայողների ընտանիքների վերաբերյալ

Անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցությունը կշարունակվի։

11.03.2026 թ. դրությամբ դեռեւս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն կտրամադրվի եւս երեք ամիս։

Թեեւ որոշում էր կայացվել աջակցության դադարեցումը ապրիլի 1-ից, սակայն կշարունակվի տրամադրվել մինչեւ հունիս ամիսը ներառյալ։ Նախագիծն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստում։

Որոշման նախագիծը ներկայացնելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը։ Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Աջակցության վճարման ժամկետը որոշմամբ երեք ամսով երկարացվելու արդյունքում 20 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու համար միջոցառման ֆինանսավորման համար կպահանջվի լրացուցիչ 18 մլն դրամ: