A
A
Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ պատնեշին․ կա վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 33-ամյա Շահեն Հ․-ն, իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհին տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակի բետոնե պաշտպանիչ հատվածին, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։