Ինչով է զբաղված Փաշինյանը․ Մարուքյանի քարոզարշավը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼՀԿ-ից հայտնում են․
«Մայիսի 25-ին Էդմոն Մարուքյանը անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ոլորտը փաստացի մնացել է առանց պատասխանատու կառավարման։
«2019-ին «Իմ քայլը» դաշինքը նախագիծ առաջ քաշեց, որպեսզի լուծարվի Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը խորհրդարանում պայքարում էր, որ նախարարությունը չլուծարվի»,- նշել է Մարուքյանը՝ շեշտելով, որ այսօր Հայաստանում չկա պաշտոնատար անձ, որը համակարգված կզբաղվի Վրաստանում կանգնած հայկական բեռնատարների, Լարսի անցակետի կամ ՌԴ-ում հայկական գյուղմթերքի իրացման խնդիրներով։
Նրա խոսքով՝ Լարսում կանգնած յուրաքանչյուր բեռնատար պարզապես մեքենա չէ, այլ Հայաստանի տնտեսությունն է։
Գևորգ Գորգիսյանը ևս ընդգծել է իշխանությունների հայտարարությունների և իրական տնտեսական քաղաքականության միջև առկա հակասությունը։
«Այսօր պետությունը զբաղվում է վաշխառությամբ․ քաղաքացուն բարձր տոկոսներով վարկ են տրամադրում, բայց նրա արտադրանքի իրացման անվտանգության համար պատասխանատվություն չեն կրում»,- ընդգծել է նա»։