Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ)

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Ռուբեն Հակոբյանն այսօր հայտնել էր, որ իրեն ձերբակալում են։ Այնուհետև Հակոբյանի դուստրը՝ Անի Հակոբյանը, տեսանյութ էր հրապարակել եւ հայտնել, որ առավոտյան իրենց տուն էին եկել քրեական վարչությունից ու իր հայրիկին տարել են Երեւանի քրեական վարչություն։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաեւ նրա պաշտպան Վահագն Հարությունյանի հետ,որը մեկ այլ գործով ներկայացնում է դատարանում Ռուբեն Հակոբյանի շահերը։ Այդ գործով Ռուբեն Հակոբյանը մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու մեջ։

Պաշտպանը բացառեց, որ Ռուբեն Հակոբյանի ձերբակալությունը կապ ունի տվյալ գործի հետ, հակառակ դեպքում ինքը տեղյակ կլիներ։ Իսկ Քննչական կոոմիտեն ավելի մանրամասն տեղեկատվություն կտարածի ավելի ուշ։