Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ բանակի զինծառայողների վարժանքներից՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ:

Հրթիռահրետանային ստորաբաժանումն անցնում է ուսումնական պարապմունքի պլանով առաջադրված խնդիրների իրականացմանը: Ճշգրիտ գործողություններով խոցվում են պայմանական նշանակետերը:

Գերակա խնդիրն է վեր հանել զորախաղին ներգրավված ստորաբաժանման պաշտպանունակությունը, ստուգել զինանձնակազմի գործողությունների արդյունավետությունը, կատարելագործել նրանց ներդաշնակումը: Մանրամասները՝ տեսանյութում: