Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-57x17wh-697x407z-1.1273
A A
Սպորտ Պաշտոնական

Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է

Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Փոքր երկրների Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 63:54 հաշվով հաղթել է Անդորրայի հավաքականին և ապահովել իր տեղը մրցաշարի կիսաեզրափակչում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
 
Հանդիպման լավագույն խաղացողը Լիա Կրումյանն է, ով գրանցել է 25 միավոր, 7 ռեբաունդ, 5 ասիստ։ Հայաստանի հավաքականը կիսաեզրափակչում կհանդիպի Մալթայի հավաքականին։ Հանդիպումը կկայանա հունիսի 27-ին։