Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)

«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, - հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել, - Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»: