Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀՀ կառավարությունը հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի․ դեսպան (տեսանյութ)

Հայաստանի կառավարությունը Իրանին հավաստիացրել է, որ ԹՐԻՓՓ նախագծում ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։

Հուլիսի 8-ին հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ 

«Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի անմիջական ներկայության վերաբերյալ միանգամայն տրամաբանված է, հետևաբար պետք է լինի հստակ արձագանք այդ անհանգստությանը։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված որևէ սպառնալիք կամ մարտահրավեր Իրանի համար չի ստեղծվի։ Պետք է ստեղծենք այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Հայաստանը կարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է, որպեսզի հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայությամբ պայմանավորված հնարավոր ռիսկերի կամ սպառնալիքների վերաբերյալ հնչող անհանգստություններին։ Հայ-իրանական օրակարգում պետք է ներառվեն ԹՐԻՓՓ նախագծից բխող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,- ասաց Շիրղոլամին։