Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

33 վարչական իրավախախտում՝ «88» առևտրային օբյեկտում (տեսանյութ)

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

Մասնավորապես՝

🔹 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի,
🔹 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի,
🔹 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
🔹 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
🔹 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։

🔷 Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ: