A
A
Մոսկվան սպասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կհամաձայնեցնեն «3+3»-ի հաջորդ հանդիպումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվան սպասում է, որ Երևանն ու Բաքուն կհամաձայնեցնեն «3+3» տարածաշրջանային հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ հանդիպման անցկացման վայրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Ստամբուլում կայացած նախորդ հանդիպման արդյունքներով։
Զախարովայի խոսքով՝ հունիսի 5-ին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անցկացված «3+3» ձևաչափի առաջին փորձագիտական նիստի մասնակիցները հանդես են եկել քաղաքականացումից զերծ, փոխշահավետ տնտեսական նախագծերի վրա կենտրոնանալու օգտին։
«Մենք լիովին համամիտ ենք այդ մոտեցման հետ»,- նշել է նա։