A
A
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։
Արդյունքում` արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝
- 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
- 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
- 1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
- 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
- 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։
Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։