Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հայտնաբերվել են հետախուզվողներ. Ոստիկանությունը հատուկ միջոցառում է իրականացրել (տեսանյութ)

Քրեական հակումներ ունեցող տարրերին պահել ուշադրության կենտրոնում, ապահովել հանրային անվտանգությունը, կանխել հանցավոր դրսևորումները․․․

Օպերատիվ իրավիճակի կայունության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հուլիսի 22-ին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է հատուկ միջոցառումներ։ Ոստիկանության ծառայողները շրջայցեր և ստուգողական գործողություններ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում, հանրային տարածքներում։ Ուշադրության կենտրոնում են եղել մասնավորապես այն վայրերը, որտեղ առկա է իրավախախտումների կամ հանցավոր դրսևորումների ռիսկ։

Հատուկ միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են քրեական հակումներ ունեցող անձանց, հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ և այլն։ ՆԳՆ ոստիկանությունը հասարակական կարգի պահպանման, հանցավորության կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման նպատակով հետևողականորեն շարունակելու է իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ հանրապետության ողջ տարածքում։ՆԳՆ ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ: